bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ardi.am Կինո

Ժան Պոլ Բելմոնդո. անվանի դերասանի 88 տարիները

07.09.2021

Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում, 1933-ին, քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 

Մանկության տարիներին աշխույժ էր, կռվարար։ Խուլիգանության և կռիվների համար նրան երեք անգամ հեռացրել են դպրոցից։

18 տարեկանում դարձել է Փարիզի բռնցքամարտի չեմպիոն և ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Երիտասարդ Բելմոնդոն տարված էր սպորտով և ուզում էր բռնցքամարտիկ դառնալ, սակայն կինեմատոգրաֆիայի նկատմամբ սերը հաղթել է սպորտին։

Դրամատիկական թատրոն է ընդունվել որպես ազատ ունկնդիր։ Դասախոսների կարծիքով՝ նման արտաքինով նա լավագույն դեպքում կարող էր խաղալ չարագործի կամ մտավոր հետամնացի դեր։

Ֆիլմերում բոլոր սպորտային հնարքներն ինքն է կատարել, մինչև որ նկարահանումներից մեկի ժամանակ ընկել է բարձրությունից և վնասել մեջքը։

Դերասանը հաճախ է նկարահանվել մարտաֆիլմերում, սակայն 60 տարեկանից հետո որոշել է կանգ առնել, ասելով, որ չի ուզում ֆրանսիական կինոյի թռչող պապիկը լինել։

Պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ։

Չորս երեխա է ունեցել։ Ավագ դուստրը զոհվել է 1994-ին՝ հրդեհի ժամանակ։ Այդ մասին դերասանը իմացել է բեմ դուրս գալուց րոպեներ առաջ և չի չեղարկել ներկայացումը, խաղացել է դերը։ Վարագույրը փակվելուց հետո վայր է ընկել՝ սրտի կաթվածով։

2001-ին Բելմոնդոն գրեթե թողել է մասնագիտությունը՝ սրտի երկրորդ լուրջ նոպայի պատճառով: 2008 թվականին վերադարձել է նկարահանման հրապարակ՝ դերասանական կարիերան վերսկսելով «Մարդն ու իր շունը» ֆիլմով։

Նկարահանվել է շուրջ 100 ֆիլմում։

Աշխատել է ժամանակի անվանի ռեժիսորների հետ՝ Ժան Լյուկ Գոդար, Կլոդ Լելուշ, Մարսել Կառնե, Ժան Պիեռ Մելվիլ և այլն։

Հանդես է եկելե նաև թատրոնում։ 1991-ին ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:

Բելմոնդոն տպագրել է «30 տարի և 25 կինոնկար» ինքնակենսագրական գիրքը։

Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:

Մահացել է սեպտեմբերի 6-ին, Փարիզի իր տանը, 88 տարեկան հասակում։

Ardi.am

No Comments

Leave a Reply