Մայիսի 21-ին նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կբացվի մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի և Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը։
«18 60» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են շուրջ 100 ինքնատիպ բնանկարներ, կոմպոզիցիաներ և լանդշաֆտային աբստրակցիաներ։ Բնության հանդեպ սերը և գույների առատությունը, ինչպես նաև էքսիստենցիալ ապրումներն առանցքային դեր են խաղում Մարտիրոսյանի ստեղծագործություններում:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի բնորոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը գույնի վարպետ է․ «Նրա ձեռագիրը յուրատիպ է, խիստ անհատական։ Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ»։
Ա․Մարտիրոսյանն ունեցել է մեծ թվով անհատական ցուցահանդեսներ ՀՀ-ում և արտերկրում (Լիտվա, Ղազախստան, Ֆրանսիա, Գերմանիա ևն)։
No Comments