ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

16.04.2021

(20-րդ թողարկում)

Մինչև այժմ ներկայացրել ենք ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։ Լիահույս ենք, որ շատերը հետևել են նաև մեր հորդորին, գործածում են առաջարկված հայերեն բառերը (այդ թվում՝ գիտաբառերը) և այդպես նպաստում հայերենի բնականոն և անխաթար ընթացքին։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների 20-րդ թողարկումը։

  1. անոնիմ – անանուն
  2. անտագոնիզմ – հակամարտություն
  3. աուդիոբուք – լսագիրք
  4. բակտերիցիդ – մանրէասպան
  5. բենդ – նվագախումբ
  6. բրիֆինգ – ճեպազրույց
  7.  դեէսկալացիա (ռազմ․) – թուլացում (լարվածության)
  8. դեսպոտ – բռնակալ, բռնացող
  9. դիստրիբյուտոր – մատակարար
  10. էգոիզմ – եսասիրություն, եսապաշտություն, եսամոլություն
  11. էսկալատոր — շարժասանդուղք
  12. էսկալացիա (ռազմ․) – սրացում (լարվածության)
  13. էտապ – փուլ, շրջան
  14. էտիկետկա – պիտակ
  15. ժգուտ – լարան 
  16. իմիգրանտ – ներգաղթյալ, ներգաղթող
  17. ինտրովերտ – ինքնամփոփ, ներամփոփ, չշփվող
  18. կատակլիզմ – համաղետ
  19. նացիոնալիստ – ազգայնամոլ, ազգայնական 
  20. չեք-ին – 1. գրանցում, 2. տեղանշում
  21. պեդանտ – բծախնդիր, մանրախնդիր
  22. պրոտեին – սպիտակուց
  23. ռեգիոն – տարածաշրջան
  24. ռեգիոնալ – տարածաշրջանային
  25. ռեստարտ – վերագործարկում
  26. սուիցիդ – ինքնասպանություն
  27. սպիկեր – 1. խոսնակ, 2. բանախոս
  28. տետ-ա-տետ – դեմ առ դեմ, երես առ երես, առաձին
  29. ֆամիլյար – տնավարի, անկաշկանդ, ազատ
  30. ֆիդբեք – հետադարձ կապ, արձագանք

ՀՀ լեզվի կոմիտե

No Comments

Leave a Reply