Թանգարան ՄշակութաԳիծ

Միջազգային գիտաժողով. «Բնագիտական թանգարանները՝որպես գեոտուրիզմի զարգացման գործոն»

Միջազգային գիտաժողով. «Բնագիտական թանգարանները՝որպես գեոտուրիզմի  զարգացման գործոն»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը կազմակերպում են «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի  զարգացման գործոն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կկայանա հոկտեմբերի 15-19-ը: 

Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Տիգրանի Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին:  

 Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1939թ.՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից՝ երախտավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի հարուստ և բազմաբնույթ հավաքածուների ցուցադրման հիման վրա: Ցուցադրության կազմակերպումը պայմանավորված էր Մոսկվայում կայացած Միջազգային 17-րդ երկրաբանական կոնգրեսի մասնակից մոտ 50 աշխարհահռչակ բնագետ-երկրաբաններին Հայաստանի երկրաբանությանը ծանոթանալու ցանկությամբ:

Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու համար Հայաստանի Հանրապետությունում թանգարանների և տուրիզմի  մի նոր ճյուղի՝ գեոտուրիզմի կայուն զարգացմանը, գեոպարկերի ստեղծմանը և էկոկրթության հզորացմանը:

Գիտաժողովի օրակարգում ներառված են հետևայլ թեմաներն ու ենթաթեմաները.

1. Երկրաբանության պատմությունը Հայաստանում

Ենթաթեմաներ

 Հայտնի բնագետների կյանքն ու գործունեությունը

Բնապատմական թանգարանների պատմությունը

Լավագույն փորձերը և թեմատիկ հետազոտությունները բնապատմական թանգարաններում

2. Բնապատմական թանգարանները և արդի հիմնահարցերը

Ենթաթեմաներ

Գիտական զբոսաշրջության քաղաքականությունն ու ռազմավարությունը և բնապատմական թանգարանները. ինչպե՞ս են բնապատմական թանգարանները խթանում տնտեսական զարգացումը և ներդրումները՝ հանդես գալով որպես զբոսաշրջային վայրեր

Բնապատմական թանգարանները և դրանց զբոսաշրջային ծառայությունները

Բնապատմական թանգարանների, հատուկ պահպանվող տարածքների, տուր-օպերատորների և տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունը և զարգացման հեռանկարները

Բնապատմական թանգարանները՝ որպես էկոկրթության կենտրոններ

Էկոթանգարանը՝ որպես միջավայրային թանգարանի մոդել և բնության պահպանման խնդիրը՝ դրա գործունեության շրջանակներում

3. Երկրաբանությունը հասարակության համար

Ենթաթեմաներ

Երկրաբանական եզակի հուշարձանների պահպանությունը և օգտագործման բնագավառները

Երկրաբանական ուսումնասիրությունները և դրանց հիման վրա գիտական փառատոների կազմակերպումը

Գեոտուրիզմ, էկոտուրիզմ

Գիտաժողովի ժամանակացույց

14 հոկտեմբերի — Ժամանում Հայաստան (արտերկրի մասնակիցներ)

15 հոկտեմբերի — Գիտաժողովի բացում, էքսկուրսիա Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում, գիտաժողովյան ընթրիք

 16 հոկտեմբերի — Գիտաժողովի շարունակություն, շրջայց Երևան քաղաքում

 17 հոկտեմբերի — Գիտաժողովյան էքսկուրսիաներ, գեոտուրիզմ (workshop)

18 հոկտեբերի — Գիտաժողովյան էքսկուրսիաներ, գեոտուրիզմ (workshop)

Գիտաժողովի 2-րդ մասը կընդգրկի եռօրյա Էքսկուրսիաներ դեպի Բնության եզակի երկրաբանական հոշարձաները, օգտակար հանածոների հանքավայրերը, Սևան ազգային պարկերը, պետական արգելոցները: Էքսկուրսիաները կարևոր գիտաուսումնական նպատակ են հետապնդում՝ միժամանակ ծանոթանացնելով պատմամշակույթային հուշարձաններին և ազգագրությանը։

ԳԻՏԱԺՈՂՈՎՅԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ, ԳԵՈՏՈՒՐԻԶՄ /WORKSHOP/

17 հոկտեմբերի 

1.Սևանա լիճ, Սևան ազգային պարկ, Սևանավանք (մ.թ. 4-րդ դար)

 2. Ջրաբերի պեռլիտ-օբսիդիանի հանքավայր

18 հոկտեմբերի 

1.  Խոր Վիրապի վանք (մ.թ. 7- 17-րդ դդ.)

2. «Խոր Վիրապ» պետական արգելոց

3. Արենի, «Թռչունների քարայր» (մ.թ.ա. 5-6-րդ հազարամյակ)

4. Գնիշիկի պահպանվող լանդշաֆտ

5. Արենի գինու գործարան

ՀԵՏԳԻՏԱԺՈՂՈՎՅԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ

19 հոկտեմբերի 

1. Մատենադարան               

2. Գառնու  հեթանոսական տաճար  (մ.թ. 1-ին դար)  և Գառնի կիրճ, «Քարե սիմֆոնիա» երկրաբանական հուշարձան

3. Գեղարդավանք (մ.թ. 4-13-րդ դդ.)

4. Ագարակի հնավայր

5․Հրաբխային տուֆերի հանքավայր

6. Վերելք Արտենի հրաբխային լեռ, օբսիդիանի հանքավայր

7. Դաշտադեմ` Քաղենիի ամրոց

ardi.am