ՋոՋո Սիվան՝ 16-ամյա շիկահեր աղջիկը, ունենալով և՛ բարձր, և՛ ելևէջող ձայն, գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը:
Ջոել Ջոանի Սիվան ծվնել է Օմահայում, 2003 թվականին: Մայրը՝ Ջեսալինը, աշխատում էր պարի սեփական ստուդիայում: «Նա ընդամենը 1 տարեկան 5 ամսական էր, երբ սկսեց պարել: ՋոՋոն գրավում էր մարդկանց, լավ էր զգում բեմը»,- ասում է նա:
ՋոՋոն ընտանեկան տեսանյութերի մեջ սկսում է երևալ արդեն 2 տարեկանից: Նա հագնում էր բազմազան զգեստներ և հանդես գալիս բեմականացումներում: Սիվայի շնորհը պայմանավորված էր նախադպրոցականին հատուկ շարժական հմտություններով: Ակնհայտ էր նաև նրա՝ բազմությանը գրավելու տաղանդը:
Հետագայում մայրը ստեղծում է պարի անհատական պարապմունքների դասացուցակ ՋոՋոյի համար, ինչի շնորհիվ աղջնակը վաղ տարիքում արդեն սկսում է իսկական բեմեր գրավել: «Շատերն են ասում, որ իրենց երեխան հայտնի է դառնալու: Իսկ մեր պարագայում դա ուղղակի իրականություն էր»,- բացատրում է մայրը:
2012-ին ՋոՋոն մասնակցում է «Էբիի պարի մարաթոնին» (Abby’s Ultimate Dance Competition): Այստեղ նա պայքարում էր «Ջոֆրիի բալետ» դպրոցի (the Joffrey Ballet)՝ $100,000 կազմող կրթաթոշակի համար:
Հաջողված եթերաշրջանից հետո ռեժիսորները ՋոՋոյի հետ պայմանագիր են կնքում՝ հաջորդ հաղորդումներում նկարահանվելու համար: «Ես նույնիսկ չգիտեի՝ նա ցանկանո՞ւմ էր մասնակցել: Բայց գործը սիրով էր անում»,-մեկնաբանում է աստղի մայրը: Սակայն երրորդ եթերաշրջանի մասնակցության հրավերը պարուհին մերժում է:
2015 թվականին Սիվան մասնակցում էր «Մայրիկները պարում» (Dance Moms) հեռուստաշոուին: Դրանից հետո ստանում է Nickelodeon ալիքի «Ամերիկայի ամենահայտնի երեխա» տիտղոսը:
Իսկ այսօր, ունենալով 10 միլիոն հետևորդ YouTube-ում, Սիվան «պարտադրում է» դեռահասներին իր երաժշտությունը, իր ապրելակերպը:
Մեծ շապիկներ՝ ՋոՋո Սիվայի խոշոր գլխով, փոքր շապիկներ՝ փոքր գլխով, մոխրագույն շապիկներ՝ քառաշարք գլուխներով: Ահա այսպիսի հուշանվերների վաճառքի թիվը կավելանա 60%-ով, եթե աստղը անցնի այն քաղաքով, որտեղ դրանք վաճառվում են: ՀԻմա այս ամենի իրականացման հավանականությունը մեծ է, քանի որ սկսվել է Սիվայի՝ «ԵՐԱԶԱՆՔԸ» շրջագայությունը (D.R.E.A.M. The Tour):
ՋոՋոյի տված յուրաքանչյուր գնահատականի, երկրպագուների հետ յուրաքանչյուր լուսանկարի մեջ և ընդհանրապես նրա հետ առնչվող ամեն ինչում ակնհայտ է ինքնատիպությունը: Նա և՛ աղջիկ է, և՛ բրենդ:
Նյութի աղբյուր՝ https://time.com/5658430/jojo-siwa/
Լուսանկարները՝ https://twitter.com/itsjojosiwa/status/846780887601598464 https://www.vividseats.com/blog/jojo-siwa-tour-dates կայքերի
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments