1956 թվականին, Նյու Յորքի կենդանաբանական այգում անհավանական բան տեղի ունեցավ։ Մի փոքրիկ աղջիկ մոտեցավ կոկորդիլոսների տերարիումին։ Մինչ նրա ծնողները լուսանկարվում էին սողունների ֆոնին՝ աղջիկն առաջ գնաց և ճաղերի արանքով ներս ընկավ։ Ինչպես դա հաճախ է պատահում, ամենակարևոր պահին մոտերքում ոչ ոք չկար, այնպես որ, միջադեպն ուշադրության չարժանացավ։
Հնգամյա աղջնակի համար հետաքրքիր էր զարմանալի «գազանիկներին» մոտիկից տեսնելը։ Տապի և կուշտ լինելու պատճառով կոկորդիլոսները սովորականից ավելի պասիվ էին, բայց որքան ավելի էր երեխան մոտենում , այդքան ավելի շատ էին նրանք արձագանքում։ Ծնողները շարունակում էին լուսանկարվել։ Այդ պատմությունը կարող էր ցավալի վերջաբան ունենալ, եթե չլիներ զինվորական համազգեստով տղամարդը։
Երիտասարդ հերոսը
Երիտասարդը տերարիումի մեջ նկատեց աղջկան և շտապեց փրկել նրան գիշատիչներից։ Նա ցատկեց տերարիումի մեջ և դուրս բերեց աղջկան։ Հերոսը բանակում ծառայող ռադարային կայանի մեխանիկն էր՝ Ջորջ Կարլինը, որը հետագայում դարձավ ճանաչված կատակերգու, դերասան և գրող։
Աղջկա ճակատագիրը
Փրկված աղջկան՝ սողունների «երկրպագուին», մեծ ապագա էր սպասվում։ Նրա անունը Նենսի Ալեն էր։ Այո, այո, հենց այն հոլիվուդյան աստղն ու հաջողակ դերասանուհին։
Հետաքրքիր է, Նենսին և Ջորջը լավ ընկերներ դարձան։ Իր ամբողջ գիտակցական կյանքում, Նենսին աջակցում էր իր հերոսին կախվածությունների դեմ պայքարում։ 2008 թվականին, երբ Ջորջը մահացավ, Նենսին երկտողով ծաղկեպսակ թողեց, որտեղ գրված էր․ «Փոքր աղջնակից, որը չափազանց հիմար էր՝ կոկորդիլոսներից վախենալու համար»։
Թարգմանութունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութի աղբյուրը՝ sm.news
No Comments