Ալվարդ Բաղդասարյան ՏեսաԳիր

Այսքան մոտ ու այսքան հեռու․․․ Աբովյան քաղաքի մասին

Այսքան մոտ ու այսքան հեռու․․․ Աբովյան քաղաքի մասին

Մի քանի ժամով մայրաքաղաքային աղմուկից կտրվելու ու մաքուր օդ շնչելու համար պուրակներով հարուստ Աբովյանը լավագույն տարբերակը կարող է լինել: Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը, թեեւ երիտասարդ քաղաք է, սակայն ունի խորը արմատներ: Այն առաջացել է Էլար թաղամասից, որը հնագույն բնակավայր է: Էլար անվանումը, ըստ տեղացիների, առաջացել է այն բանից հետո, երբ Արա Գեղեցիկն ընկել է մարտում, ու Շամիրամը, բղավելով, կանչել է. «Ել Արա»:




Ալվարդ Բաղդասարյան
Լուսանկարները և տեսանյութը՝ հեղինակի