Ալինա Սանամյանը թարգմանիչ է, իրավաբան, նաև տուրիստական գործունեությամբ է զբաղվում: Սիրում է ժամանակի հետ պայմանավորվածությունները: Այս էպիզոդում խոսում ենք թարգմանական խնդիրների մասին և ոչ միայն: Անդրադարձ ենք կատարում նրա թարգմանությամբ լույս տեսած Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» և «Իմ ընկեր Մեգրեն» ստեղծագործություններին, թարգմանական ընթացքին, Ֆրանսիայում ստացած ուսմանը և ոչ միայն:
-Մարդն իր ողջ կյանքում փորձում է ինքն իրեն ճանաչել: Ինձ փորձելով տարբեր բնագավառներում՝ փորձում եմ հասնել ինքնաճանաչման,- ասում է Ալինա Սանամյան: Նա չի կարողանում «ոչ» ասել մարդկանց, ինչը, կարծում է՝ ամենաթույլ կետն է: Մոցարտից՝ ռեպ- այս էպիզոդում խոսել ենք նաև երաժշտական նախասիրությունների, գեղագիտական ճաշակի ձևավորման մասին:
****
Կրեատիվ Վովա Արզումանյան