Հայտնի են արձակի Ստեփան Ալաջաջյան մրցույթի հաղթողները։ Ավանդաբար մրցույթն ունի մեկ անվանակարգ՝ վեպ։ Կա նաև դրամական պագև։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։ Մրցանակներ ստացան Դավիթ Սամվելյանը «Մոռացված երկրի զանգերը», Արամ Ավետիսը՝ «Ամպուտացված ամպեր», Արմենուհի Դեմիրճյանը և Արևիկ Սարգսյանը՝ «Պարիս Հերունի» վեպերի համար։
Մրցույթը «Ալաջաջյան» հիմնադրամի և «Կայարան» գրական ակումբի համատեղ նախաձեռնությունն է։ Կյանքի է կոչվել 2019-ից։





Ardi.am