Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է 20- ամյակը։ Նվագախումբը հոբելյանական համերգաշրջանում, Arloopa ծրագրի հետ համագործակցության արդյունքում, ներկայացնում է տեխնոլոգիական ինքնատիպ լուծում՝ ինտերակտիվ նամակ։ Սքանավորման միջոցով նամակը կենդանանում է, բացվում է նավագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքը՝ ուղղված հանդիսատեսին։ Տրամադրվում է տեղեկություն առաջիկա համերգների մասին։
ՀՊՍՆ-ի նորություններին հաղորդակցվեցինք «ԴիջիԹեք 2025» տեխնոլոգիական էքսպոյի ընթացքում։ Նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ներկայացուցիչ Արմեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում պատմեց նաև «Սիմֆոնիկ անտառ» նախագծի մասին, որից ստացված հասույթով տնկվելու է անտառ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում։
Մանրամասները՝ տեսանյութում։