Թատրոն

Ազգայինի էսթետիկ մատուցումը՝ «Անահիտ» պարային դրամայում

Ազգայինի էսթետիկ մատուցումը՝ «Անահիտ» պարային դրամայում

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել«Անահիտ» պարային բեմադրության պրեմիերան։ Առաջին անգամ սիրված լեգենդի հիման վրա ստեղծվել է պարային պլաստիկ ներկայացում՝ յուրօրինակ կերպարներով ու երաժշտական բարձրաճաշակ ձևավորմամբ։ Նախագիծը միավորում է ազգային  ու ժամանակակից արվեստը։

Ներկայացման բեմադրողներն են ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանը եւ Հովհաննես Սարգսյանը, ռեժիսորը՝ Սուրեն Շահվերդյանը, երաժշտության հեղինակները՝ Արա Թորոսյանը եւ Կարեն Անանյանը, պրոդյուսերը՝ Հովհաննես Պողոսյանը, զգեստները՝ Լիլիթ Մելիքյանի եւ Արայիկ Գաբաջյանի։

Առանցքում հայկական մշակույթի տարածումն է՝ հայ կնոջ ազդեցիկ եւ ոգեշնչող կերպարի ընդգծմամբ։ Այն հնարավորություն է տալիս վերաիմաստավորել հայ կնոջ կերպարը արվեստի միջոցով։ Նաև կրթական նշանակություն ունի երիտասարդների համար։


Նյութը և լուսանկարները՝ Ալինա Ստեփանյանի