Մրցույթի մեկնարկ․«Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները»
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ, մեկնարկում է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել դպրոցականների ընթերցանության մշակույթը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել գրավոր խոսքի հմտություններ՝ ժամանակակից գրականության հիման վրա։
Մրցույթը նախատեսված է 7–12-րդ դասարանների սովորողների համար և ուղղված է այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են ընթերցանությամբ, ստեղծագործական
աշխատանքով և մտավոր ինքնարտահայտմամբ։ Ծրագրի հիմնական նպատակներից է
նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների ճանաչումն ու արժևորումը կրթական միջավայրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
Մրցույթի շրջանակում մասնակիցներին կառաջարկվի ընթերցել «Հայ ժամանակակից
գրականության քրեստոմատիա» ժողովածուներից ընտրված ստեղծագործություններ և կատարել տարբեր ստեղծագործական առաջադրանքներ՝ վերլուծական շարադրանքներ, էսսեներ և բանավոր քննարկումներ։ Մրցութային գործընթացը կանցկացվի երեք փուլով՝ ապահովելով մասնակիցների փուլային զարգացում և գիտելիքների խորացում։
- Փուլ 1 (փետրվարի 1 – մարտի 1)
- Փուլ 2 (մարտի 15 – ապրիլի 1)
- Փուլ 3 (ապրիլի 25- ապրիլի 26)
Յուրաքանչյուր տարիքային խմբում ժյուրիի կողմից ընտրվելու են լավագույն երեք
մասնակիցները, որոնք կպարգևատրվեն անհատական մրցանակներով՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներով (Kindle)։ Բացի այդ, հաղթողների կրթօջախների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից հրատարակված գրքերով. - I տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 50 գիրք
- II տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 30 գիրք
- III տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 20 գիրք
Հաղթող մասնակիցների ուսուցիչները կպարգևատրվեն գնահատագրերով
(վկայականներով) և գրքերով՝ ի գնահատանք նրանց մասնագիտական ներգրավվածության և կրթական ներդրման։
Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցում են մի շարք կարևոր
կրթամշակութային կառույցներ։ Մրցույթի գործընկերներն են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն» կազմակերպությունը,
իսկ ծրագիրն իրականացվում է «Արմսվիսբանկ»-ի աջակցությամբ։ Մրցույթին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է։ Հայտերի ընդունման ժամկետը՝ հունվարի 15-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով։ Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Էդիթ Պրինտ» հրատարակչության Հանրային կապերի բաժնի հետ՝ հեռ. ՝ 03352 08 48, էլ. փոստ՝ pr.editprint@gmail.com։
Ավելին՝ https://editprint.am/hy/eshop/single_news/id/25/
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Հանրային կապերի բաժին / Հեռ. (+37494229511)






