Նորահայտ հուշարձաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պող․ 10 հասցեի բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոց 3 հացեի հարթաքանդակը (20-րդ դ.), Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը (20-րդ դ.), Սյունիքի մարզի Լիճք գյուղի երկու կամուրջները (17-րդ դ.) և Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Հայրենիք» hուշակոթողը (1984 թ.):
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի Ժայռապատկերների համալիրը (մ.թ.ա. 2-1-ին հազ.) և Դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազ.), Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Ենոքավան- 1» (մեզոլիթ-նեոլիթ, վաղ և ուշ բրոնզի դարեր, երկաթի դար, միջին դարեր) և «Ենոքավան- 2 (նախակերամիկական նեոլիթ, վաղ բրոնզի դար, ուշ բրոնզի դար, զարգացած երկաթի դար, միջին դարեր) քարայր-կացարանները ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։






