10 տարուց ավելի «Արալեզ» բարեգործական հասարակական ընկերությունն իրականացնում է «Ծաղկահավաք» միջոցառումը, որի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները հավաքվում են, և ցողունից անջատված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Ձեռակերտ թղթերը դառնում են Հայոց ցեղասպանության մասին պատմող դեսպաններ և ուղարկվում տարբեր երկրներ։
Ֆիլմում ներկայացված են դրվագներ 2025 թվականի «Ծաղկահավաք» միջոցառումից։
Անի Անտոնյան
Լուսանկարները` այստեղ






