ՕրԸնթաց Ազդագիր

Ամանորյա ներկայացումները՝ ռուսական թատրոնում

24.12.2019

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Այս մասին  տեղեկացնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից:
Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում:  Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ներկայացման մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը: 
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումը՝ Իռա Հարությունյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: 
Ներկայացումների ցուցադրությունը մեկնարկել է դեկտեմբերի 22-ից:

No Comments

Leave a Reply