ՄշակութաԳիծ ardi.am

«Մարդուն նախ և առաջ մարդ է պետք»

24.12.2019

Ardi.am-ի հարցին պատասխանում է արվեստաբան Մարտին Միքայելյանը:

-Պարո՛ն Միքայելյան, ստեղծագործողը պետք է ունենա խթանող գործոն: Այսօրվա նկարչին խթանող գործոնը ո՞րն է՝ ըստ Ձեզ:

-Խթանող գործոնը պիտի լինի մարդու մեջ նախ, ինքը պիտի ծնվի էդ շարժիչով: Ինքն իրեն պիտի խթանի, դա կապ չպիտի ունենա շրջապատի, արտաքին աշխարհի հետ: Նա չպիտի մտածի՝ իրեն կգնահատեն, չեն գնահատի, կֆինանսավորեն, չեն ֆինանսավորի: Բայց իհարկե, կարևոր բան է, որ մարդուն գնահատեն, նկատեն: Սա խթանող հանգամանք է: Մարդը պետք է լինի ինքնաբավ: Մարդու, հատկապես՝ արվեստագետ մարդու, գիտնական մարդու, հոգևոր մարդու ներքին հարստությունը չպետք է կապվի արտաքին շքեղությունների, նյութական առատության հետ: Մարդուն նախ և առաջ մարդ է պետք: Ամբողջ աշխարհը մարդուն տաս՝ շենքեր, սավառնակներ, ձիեր, ջորիներ, էդ ամբողջը ոչինչ է, եթե մարդը չկարողանա գոնե մեկ հոգու գտնել, որն իրեն կբավարարի իր էությամբ, իր մեջ եղած հարստությամբ: Մարդը ծնվում է և պիտի առաջ գնա, դա իր առաքելությունն է:

Ardi.am

No Comments

Leave a Reply