Google Arts & Culture հարթակում արվեստասերները կարող են ծանոթանալ Ֆրիդա Կալոյի ավելի քան 800 կտավների, լուսանկարների, նամակների, իրերի:
2018-ին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում մեքսիկացի նկարչուհու հիշատակը նշել էին մեծ ցուցահանդեսով: Լոնդոնյան «Ֆրիդա Կալո` ստեղծելով իր կերպարը» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացրել է նկարչուհու կտավներն ու անձնական իրերը՝ շրթներկ, հագուստ, պրոթեզ, զարդեղեն, նկարներ, լուսանկարներ ընտանեկան ալբոմից և այլն:
Ովքեր չեն հասցրել տեսնել ցուցահանդեսը, կարող են բացը լրացնել Google Arts & Culture հարթակի շնորհիվ: Վիրտուալ ցուցահանդեսը, որ կոչվում է Faces of Frida, ստեղծվել է Google-ի և 33 միջազգային թանգարանների համագործակցության արդյունքում:
Նյութի աղբյուրը՝ vogue.ua
Ռուսերենից փոխադրեց Տաթևիկ Խաչատրյանը
No Comments