Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
«Թղթե ականներ» ցուցահանդեսը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից և Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ: Այն ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին:
Պաստառների թեմաները տարբեր են՝ քաղաքականություն, թատերարվեստ, կինոարվեստ, թանգարանային ցուցադրություն:
Ցուցահանդեսի համադրողն է Վիգեն Գալստյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 6-ը:
Ardi.am
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կայքից և Կամո Նիգարյանի այրու՝ Մարինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից
No Comments