ardi.am Երաժշտություն

«Կաթիլ» խմբի գուսանական երգացանկից

22.11.2019

«Կաթիլ» ինդի-ֆոլկ խմբի երգացանկը բաղկացած է հիմնականում հայ ազգագրական երգերի մշակումներից, ինչպես և աշուղական երգերից: Վերջինների թվում է Գուսան Աշոտի «Զանգեզուրի չոլերը» երգը:

«Կաթիլի» վոկալիստ, կիթառահար Սևադա Համբարչյանին հարցրինք, թե ինչպե՞ս են ընտրում գուսանական երգերը, կա՞ն սահմանված չափանիշներ:

-Կոնկրետ այդ երգը մենք ընտրել ենք որոշակի նպատակով: Այդ երգով մասնակցել ենք Գուսան Աշոտին նվիրված աշուղական երգի փառատոնին: Գուսան Աշոտի մեկ այլ երգ՝ «Լուսնի շողը», մեր խմբի համար մշակեց հայտնի դուդուկահար Նորայր Քարտաշյանը, և այդ երգը մտել է «Կաթիլի» հիմնական երգացանկ: Ընտրություն կատարելիս հիմնվում ենք երգի հուզական որակների վրա: Երբ երգն ինչ-որ էներգիա է փոխանցում, երբ ունենում ես այն քո մեկնաբանությամբ մատուցելու ցանկություն, երբ խումբը նույնպես հավանում է այն, յուրաքանչյուրն իր «ձեռագիրն» է ավելացնում, և երգը մտնում է երգացանկ:

ardi.am

No Comments

Leave a Reply