Թանգարան ՄարզաԴիտակ

«ԱԿԱՆատեսը».Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը Ստեփանավանում

19.09.2022

Օրերս Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)  ցուցասրահում կայացավ նկարիչ-քանդակագործ  Գայ Ղազանչյանի  «Ականատեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, ուր արտացոլված են 44-օրյա պատերազմի հետևանքները:

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը  շնորհակալագիր հանձնեց  նկարչին՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի կողմից:

Ցուցահանդեսը խորհրդանշական է ոչ միայն կրակի բովով անցած պատերազմի  մասնակիցներին բնորոշող նկարների քանակով՝ 44, այլ նաև խորագրի իմաստով` ինչպես նկարիչն է ներկայացնում՝ ական տեսնողը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը:

No Comments

Leave a Reply