Ազդագիր

«Ակնթարթի ներսը»․ Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը

17.08.2022

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ, 2022-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022-ի սեպտեմբերի 15-ին, ժամը 19-ին Հայաստանի պատմության թանգարանում (հասցե՝ Հանրապետության հրապարակ 4): Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի “Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահի տնօրեն, “Atelier Middelmann” արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։

No Comments

Leave a Reply