Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Ամադեո Մոդիլիանի՝ իտալական գանձ 

17.08.2024

Յոթ հետաքրքիր փաստ Ամադեո Մոդիլիանիի մասին

Նկարիչը ծնվել է 1884 թվականի հուլիսի 12-ին։ Նրա հարուստ ներկապնակով դիմանկարներն ու մերկ մարմինները պահանջված են ինչպես հավաքորդների, այնպես էլ արվեստասերների կողմից։ Ամենաքիչը թերևս, որ  հայտնի է Մոդիլիանիի մասին, նրա կարճատև և բացառիկ ողբերգական կյանքն է։

1. Նրա ծնունդով փրկվեց  ընտանիքը։

Իտալական Լիվոռնո քաղաքում ապրող  հրեական-սեֆարդական ընտանիքում Մոդիլիանիի ճիշտ ժամանակին ծնվելը  փրկեց նրա ընտանիքը ֆինանսական կործանումից։ Հղի կամ  նորածին երեխա ունեցող կանանց մահճակալը պաշտպանող հին օրենքն իմանալով՝ Մոդիլիանիի հայրը խուսափում էր  պարտատերերից՝ իր ակտիվները  (ֆինանսական փաստաթղթերը) կուտակելով հղի կնոջ մահճակալի տակ։

2. Նա հարբեցող ու թմրամոլ էր, բայց ոչ այն պատճառով, ինչ դուք կարող եք մտածել։

Տասնմեկ տարեկանում Մոդիլիանին պլևրիտի (թոքամզի բորբոքում) նոպա ունեցավ՝ մի շարք հիվանդություններից առաջինը, որոնք, վերջին հաշվով, նրան մահվան էին հասցնելու։ Նա չարաշահում էր հոգեակտիվ նյութերը իր տուբերկուլյոզը թաքցնելու և հիվանդության խարանից խուսափելու նպատակով։ Այդ ժամանակ Ֆրանսիայում տուբերկուլյոզը անբուժելի ու խիստ վարակիչ հիվանդություն էր. մահացության հիմնական պատճառներից մեկը։

3.Մոդիլիանին Նիցշեից փոխառել էր ստեղծագործելու և սեքսի մասին ռեպլիկան։

Ըստ կենսագիր Ջեֆրի Մեյերսի՝ Մոդիլիանիի պատկերամարտությունը ոգեշնչվում էր  վաղ տարիքից Նիցշեի փիլիսոփայության հանդեպ ունեցած հետաքրքրությունից։ Մոդիլիանին հրաժարվում էր իրեն իր ժամանակի  նկարչական շարժումներից որևէ մեկի հետ նույնականացնելուց  և համարում էր,  որ նկարչի կայացման մեջ տառապանքն առաջնային տեղ ունի։ Գերմանացի փիլիսոփայի գաղափարախոսությանը հարելով՝ Մոդիլիանին նույնիսկ ընդօրինակեց նրա էնտուզիազմը սեքսի և վերածննդի ուժի հանդեպ։ 

4. Նրա ընտանիքն ու ընկերները նրան «Դեդո» էին անվանում։

Բեատրիս Հասթինգսը, Պաբլո Պիկասոն և Անդրե Սալմոնը այն գրական և նկարչական գործիչներն էին, որոնք  մասնակցում էին Փարիզում Մոդիլիանիի բոհեմյան կյանքին։ 

5. Թեև նրա նկարները մեծ հաջողություններ  ունեին, սակայն նա ապրում էր աղքատության մեջ։ 

Օրինակելի և քաղցած նկարիչը իր համբավով հավանաբար նման էր Վան Գոգին։ Չնայած «Թափառականների արքայազն» կոչմանը, նա  մինչև իր կյանքի վերջը ապրեց աղքատության մեջ: Հայտնի է, որ իր նկարները փոխանակում էր ռեստորաններում ընթրիքի հետ։ 

6. Նկարիչն իր ամբողջ կյանքում ունեցել է ընդամենը մեկ ցուցահանդես, որն էլ ոստիկանությունը  փակել է բացման օրը։ 

1917 թվականի դեկտեմբերի 3-ին  Փարիզի պատկերասրահներից մեկում Մոդիլիանին բացեց իր առաջին և միակ անհատական ցուցահանդեսը։  Այն բաղկացած էր երեսուն նկարից, որոնք պատվիրել էր իր ընկեր և վաճառող Լեոպոլդ Զբորովսկին։ Նկարչի մերկ մարմինները հասարակական սկանդալ առաջացրին, և ոստիկանությունը այն փակեց ժամերի ընթացքում։

7. Մոդիլիանին և իր սիրելի Ժաննա Էբյութերնը  մահացել են երկու օրվա տարբերությամբ։ 

Նկարիչը երեսունհինգ տարեկանում պարտվեց տուբերկուլյոզի դեմ մղվող գրեթե քսանամյա պայքարում։  Ժաննա Էբյութերնը, որն այդ ժամանակ հղի էր  երկրորդ երեխայով, երկու օր անց ինքնասպան եղավ։ Զույգի ողջ մնացած դուստրը՝ Ժաննա Մոդիլիանին, ավելի ուշ գրեց իր աստղային ծնողների կենսագրությունները։

Թարգմանեց Իսրայել Ասրյանը

Աղբյուր՝․ dzen.ru