Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շարունակվում են «Անուշի» ցուցադրությունները: Առաջնախաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ազդարարելով թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացումը: Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Թումանյանական «Անուշը» նոր ու ինքնատիպ մոտեցմամբ բեմում է եղել նաև հոկտեմբերին, առաջիկա ցուցադրությունները նախատեսվում են նոյեմեբրի 5-ին և 15-ին: Անուշի դերում Մարիամ Ղևոնդյանն է, Սարոյի դերում՝ Արման Սաքանյանը, Մոսիին մարմանվորում է էդգար Քոչարյանը, Սարոյի մոր դերում Հերիքնազ Բաղդասարյանն է, Մոսիի և Անուշի մոր դերում՝ Ալլա Դարբինյանը:
Երաժշտական ձևավորումը՝ Սեդրակ Զարգարյանի, պարերը՝ Արայիկ Գևորգյանի, զգեստները՝ Մերի Սարգսյանի, բեմանկարչությունը՝ Կարեն Գրիգորյանի:
Ardi.am
Լուսանկարները ardi.am-ին տրամադրել են Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից
Լուսանկարների հեղինակ՝ Վահան Աբրահամյան
No Comments