Դեպուտատի մանրապատումներից
Դեպուտատը կոֆե դնելու նկատմամբսեր ուներ։ Կոֆեն պատրաստելուց երգ էր լսում, հետո գնում էր աշխատանքի, կոճակ էր սեղմում, օրենք էր փոխում։
Ժամը 6-ից հետո գնում էր կաֆեներում աղջիկների հետ գյալաջի անում։
Ժամը 12-ին վերադառնում էր տուն ու քնում, որ հաջորդ օրը նորից գործի գնա։
Մի օր էլ զանգեցին, ասեցին, որ կաֆեում հաշիվը մոռացել ա փակի։ Երկար մտածելուց հետո որոշեց օրենք հանի, որ եթե կաֆեում հաշիվը մոռացել եսփակել, ապապիտի պարգևատրվես։ Օրենքն ընդունվեց միաձայն։
****
Սառան զանգեց Արտեմին ու խնդրեց փող ուղարկի իրեն,որ գնա փարթիի։ Արտեմը դեպուտատ էր, Սառան էլ կես դրույքով մոդել էր աշխատում, կես դրույքով էլ հարուստների կարիքները բավարարող էսկորտ։ Արտեմը փողն ուղարկեց, բայց Սառան չստացավ։ Բանից պարզվեց՝ Արտեմը մի թիվ սխալ էր գրել ու փողը փոխանցել էր քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամին։ Հիմնադրամը խորին շնորհակալություն հայտնեց75,000 եվրո նվիրատվության համար։ Ասեցին, որ Արտեմը լավ մարդ ա, երբ սխալվում ա։
****
Ֆիզիկոսները հանդիպում են դեպուտատներին՝ առաջարկելով ստեղծել միջուկային զենք ու ԱԹՍ-ներ, որպեսզի զինեն բանակը։ Դեպուտատները պատճառ են բերում, թե բավարար գումար չկա էդ ծրագրի մեջ ներդնելու համար։
Հանդիպումից հետո դեպուտատները գնում են խորոված ուտելու իրենց քածերի հետ։ Քածերն էլ Բելառուսից ու Ուկրաինայից եկած աղջիկներն են, որ 10 րոպեի դիմաց ստանում են 1000 դոլարին համարժեք ռուբլի։
Ֆիզիկոսներն էլ մերժում ստանալուց հետո գնում են Գերմանիա ու ստեղծում անթիվ զինատեխնիկա։
Մի տարի անց դեպուտատները առաջարկում են ֆիզիկոսներին հետ դառնալ ու իրագործել ծրագիրը, բայց վերջիններս մերժում են։
Ժողովուրդն էլ էդ ֆիզիկոսներին դավաճան ա պիտակավորում։
****
«Ժողովուրդը տգետ ա»․ էդ ցանկացած դեպուտատ էլ գիտի։
«Ժողովուրդն անպիտան ա»․ էդ ցանկացած դեպուտատ էլ գիտակցում ա։
«Ժողովուրդն ապրանք ա, որն ունի օգտագործման ժամկետ»․դրանից բոլոր դեպուտատնելն էլ օգտվում են։
«Ժողովուրդը գործիք ա»․դեպուտատին երբ պետք ա, ժողովրդի ականջին կնստի։
Դեպուտատները չեն դարձրել ժողովրդին էդպիսին, նրանց միշտ էլ դուր ա եկել տենց լինել։
****
Դեպուտատը դավաճան հանվեց։ Տարան հրապարակի մեջտեղը կախահան անելու։ Վերջին խոսքերը հետևյալն էին․ «Դուք երբեք պետդավաճանություն անող դասակի հրամանատարի հանդեպ նման բան չէիք անի, որովհետև նրանք ձեզ համար հերոս են»։
Իսկ ի՞նչն էր կախահանության պատճառը։ Դեպուտատը հակապետական փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վտանգում էին դասակի հրամանատարների հեղինակությանը։
****
Վարչապետին կանչեցին դեպուտատի սենյակ միասին պոռնոգրաֆիա դիտելու։ Տեղում էր նաև հոգեբանը։ Հոգեբանը հետևում էր նրանց ու թղթի վրա գրառումներ անում։ Սակայն ոչ դեպուտատը, ոչ էլ վարչապետը չէին նկատում նրա ներկայությունը։
Պատճա՞ռը։ Չէ, պոռնոյով տարված լինելը չէր։
Ուղղակի հոգեբանը հոգի էր, որ ֆռֆռում էր սենյակում։
****
Դեպուտատը խմած էր, ուզում էր մեկի հետ զրուցել, որոշեց գնալ հոգեբանի մոտ։ Հոգեբանը զրուցեց հետը, դիագնոզ դրեց, վերջում էլ ասեց, որ լավ կլինի դառնա ծրագրավորող, որպեսզի նոր հետաքրքրություններ ունենա։ Դեպուտատը հոգեբանի ասածը պեչատեց ու կես տարում դարձավ ծրագրավորող։ Ծրագրավորելու ընթացքում հասկացավ, որ ուզում ա դառնա գինեկոլոգ։ Երկու տարի կանանց ոտքերը բացելուց հետո ուզեց դառնալ ԼԳԲՏ համայնքի միության նախագահ։ Տարիներ անց զգաց, որ արվեստն ա իրենը ու որոշեց փորձել երաժշտությամբ զբաղվել։ Վատ վոկալ ունենալու պատճառով թողեց ու զբաղվեց առաքումով։ Տեղի առաքիչներից մեկը առաջարկեց միասին եկամտաբեր բիզնես դնել։ Բիզնես դնելուց հետո հարստացավ ու որոշեց քաղաքականությամբ զբաղվել։ Եւ նորից ընտրվեց, որպես… դեպուտատ։
Դրա համար պետք ա շնորհակալություն հայտնել հոգեբանին։
****
Դեպուտատի ծնունդն էր մոտենում, նա էլ երգիչ էր փնտրում, որ ծնունդին երգի։ Զանգեց մեկին։
Երգիչը մի ժամվա համար 2000 դոլար ուզեց։ Դեպուտատը համաձայնվեց։
Ծնունդին երգիչն եկավ անպատրաստ։ Դեպուտատն ասեց ակապելլա երգի, չկարողացավ։ Դեպուտատն ասեց լավ, գոնե ջազ երգի, դա էլ չկարողացավ։ Բանից պարզվեց մի շաբաթ առաջ էր քնից զարթնել ու որոշել երգիչ դառնալ։ Դեպուտատը բարկացած հրամայեց գնդակահարել չկայացած երգչին։ Արդյունքում երգչի փոխարեն զոհվեցին նրա ձայնալարերը։
Միլիոնատիրոջ մանրապատումներից
Միլիոնատերը հասկացավ, որ օրենքի մարդ ա, ու որոշեց պատգամավոր դառնա, որպեսզի անձեռնմխելիություն ունենա։ Ընտրություններում ընտրվեց համամասնական կարգով, իսկ նրա կինը հասցրեց քնել գյուղացիների կեսի հետ։
Արդարությունը միշտ էլ հաղթում ա։
****
Միլիոնատերը սեքս էր փնտրում, բայց փող չուներ։ Նրա բոլոր փողերը կրիպտոարժույթով էին։
****
Միլիոնատերը հանդիպեց մի հրեայի։ Հրեան առաջարկեց Իսրայելում բիզնես դնել։ Միլիոնատերը հասկացավ, որ Իսրայելում բիզնեսը շահութաբեր կլինի․․․բայց հրեայի համար։
Հրեան համոզեց միլիոնատիրոջը, որ «չէ ախպեր, փողի կեսը պալյուբոմու քոնն ա»։ Միլիոնատերը համոզվեց, ներդրումներն արեց ու երկրից դուրս եկավ՝ որոշելով մի տարուց հետ գալ ուտեսնել, թե ինչպես են գործերն ընթանում։
Մի տարուց հետ եկավ ու տեսավ, որ Իսրայելը էլ չկա, տեղը Պաղեստինն ա։ Հրեան գցեց իրեն…
****
Միլիոնատերն ամուսնանում ա ինստագրամյան մոդելի հետ։ Մեկ տարի անց կինը երեխա ա լույս աշխարհ բերում։ Անեծքը կայանում ա նրանում, որ երեխայի հայրը միլիոնատերը չէր, այլ նրա նախկին կնոջ տղան։ Փաստորեն միլիոնատերը երեխայի պապին դարձավ։
****
Միլիոնատերը երկու հազար դոլար արժողությամբ ոսկուց վզնոց էր առել իր շան նամոռդնիկը փոխարինելու համար։ Ժամանակի ընթացքում շունը հասկացավ, որ չէ, իրեն սովորական նամոռդնիկ ա պետք, որովհետև ինքը մարդ չի, շուն ա։
****
Գյուղացի ծեր կինը միլիոնատիրոջը խնդրում ա, որ մի երկու կոպեկով օգնի։ Միլիոնատերն էլ մտածում ա, թե որտեղ ա սա իրան ուզում քցած լինի։ Իր թիկնապահներին կարգադրումա մտնել ծեր կնոջ տունը ու տեսնել ինչ ունի չունի։ Բախտի բերմամբ երկրաշարժ ա սկսում ու ներսում գտնված թիկնապահները տեղում մահանում են։ Մարդաքանակի քչության պատճառով միլիոնատերը ծեր կնոջը դարձնում է իր թիկնազորի պետ։
****
Միլիոնատերը իր աշխատողների համար գրքեր էր առել, որ կարդան։
Երբ հարցրին․ «Ինչի՞ համար ես առել», պատասխանեց․ «Աշխատողներին պետք ա խելացի պահել, եթե դեբիլանան, իմ գործերը կվատանան»։
Մարդասպանի մանրապատումներից
Մարդասպանը ստել էր ոստիկանին՝ ասելով, որ դիակը թաղել է X վայրում։ Այնուամենայնիվ ոստիկանն իր թիմին հավաքեց, ու գնացին Y վայր։ Ի զարմանս բոլորի՝ գտան այլ դիակ, որը թողել էր մի ուրիշ մարդասպան։ Այս մարդասպանը ոչ մի կապ չուներ առաջինի հետ։
****
Ոստիկանը մարդասպանին ասեց, որ եթե խոստովանական ցուցմունք տա, դատավճիռը մեղմ կլինի։ Մարդասպանը համաձայնվեց, բայց մի պայմանով՝ կխոստովանի, եթե իրեն սկզբում բուրգեր բերեն ուտելու։
Ընդառաջելով նրա տարօրինակ ցանկությանը՝ բուրգերը բերեցին։ Մարդասպանը չհասցրեց մինչև վերջ ուտել, թունավորվեց ու տեղում մահացավ։
Պատճա՞ռը։
Բուրգեր պատրաստողը մարդասպանի ենթադրյալ հանցակիցն էր։ Մինչ օրս էլ փնտրում են նրան։
****
Մարդասպանը խոստովանեց, որ սպանել ա 10 հոգու։ Դրանցից 9-ը մահացել են խոշտանգումների արդյունքում, իսկ 10-րդը՝ բնական մահով։ Դատարանը որոշում կայացրեց, որ 10-րդ զոհի մահը նույնպես խոշտանգումների արդյունք էր։ Մարդասպանը բողոքարկեց այդ որոշումը ու շահեց դատը, դրա դիմաց կլորիկ գումարի չափով փոխհատուցում ստացավ, բայց ազատազրկվեց 50 տարով։
****
Ոստիկանը մարդասպանին հնարավորություն տվեց մեկ օր էլ անցկացնել ազատության մեջ։ Մարդասպանը այդ մեկ օրը ապրեց առանց օրենքը խախտելու ու հասկացավ ազատության արժեքը, բայց արդեն ուշ էր։
****
Մարդասպանը խնայել էր իր զոհերից մեկին։ Հարցաքննության ժամանակ խոստովանեց քննիչին, որ զոհը իր նման էր, դրա համար էլ խնայեց ու հույս հայտնեց, որ մարդասպանները երբեք չեն վերանա, քանի որ հասարակության մեջ կարեւոր դեր են խաղում։
****
Մարդասպանը դատարանում ավելի շատ հերոսի տպավորություն թողեց։ Նա սպանել էր բազմաթիվ պեդոֆիլների, բայց միևնույն ա դատապարտվեց մահապատժի։
****
Ոստիկանը զարմանքով նայեց մարդասպանին ու ոչ մի կերպ չէր հավատում, որ դա իր դասարանցին է, որ սպանել է իրենց մայրենի լեզվի ուսուցչուհուն։ Դպրոցում ծաղրուծանակի ենթարկված մարդասպանը վրեժի ծարավը հագեցրել էր՝ զրկելով ուսուցչուհուն կյանքից, ինչպես վերջինս զրկել էր նրան լիարժեք ապրելու հնարավորությունից։
Հոգեբանի մանրապատումներից
Պացիենտը մտավ հոգեբանի սենյակ՝ դանակը ձեռքին։ Բայց չհասցրեց սպանել հոգեբանին, որովհետև հոգեբանը նրան հիպնոսացրեց։
****
Պացիենտը ֆինանսական դժվարությունների պատճառով դեպրեսիայի մեջ էր, որոշեց գնալ հոգեբանի մոտ, բայց ընկավ ավելի խորը դեպրեսիայի մեջ, երբ իմացավ, թե ինչքան պետք ա վճարի մի սեանսի համար։
****
Պացիենտը հոգեբանական սեանսի կարիք ուներ, բայց հոգեբանը նրան հոգեբույժի մոտ ուղարկեց, հոգեբույժն էլ ուղարկեց պալատ։ Պալատում պացիենտի վիճակն ավելի վատացավ։ Երկու շաբաթ անց հոգեբուժարանից հոգեբանին տեղեկացրին, որ մի ադեկվատ պացիենտ ինքնասպան եղավ։
****
Պացիենտը գնաց հոգեբանի մոտ մեղքի զգացումից ազատվելու համար։ Հոգեբանը նրան օգնեց ընդամենը մի նախադասությամբ։ Իսկ թե ինչ ասեց հոգեբանը կիմանաք, երբ վճարեք 15,000 դրամ։
****
Հոգեբանը պացիենտի հետ քնեց։ Վերջինս չհավանեց էդ պրոցեդուրան։ Բայց իր ցանկությամբ էր ամեն ինչ եղել։
Հարց․ Ինչու՞ են պացիենտները քնում հոգեբանների հետ։
Պատասխան․Դա հոգեբանական գաղտնիք ա։
****
Հոգեբանըմի պացիենտ ուներ, ով ժամանակին մարդ էր սպանել։ Մարդ սպանելն իրեն դարձրել էր լավ մարդ։ Պատճառն էնա, որ մի մեծ հանցանք գործելուց մարդիկ ուժ են վերգտնում դեպի լավը փոխվելու։
Հոգեբանը բացատրում է.
«Մինչև մենք մի բան չկորցնենք, չենք հասկանա, թե ինչը գնահատենք, մինչև մի հանցանք չգործենք, չենք հասկանա, որտեղ փոխվել»:
****
Հոգեբանը քնելուց առաջ պացիենտների գումարներն ա հաշվում, ոնց հովիվը՝ գառներին։
Բժշկի մանրապատումներից
Բժիշկը հիվանդին ասեց, որ նրան 7 օր ա մնացել ապրելու, բայց հիվանդն ապրեց 5 օր։
****
Բժիշկը հիվանդին ասեց, որ նրան մնացել ա 7 օր ապրելու, բայց իրադարձություններն էնպես դասավորվեցին, որ հիվանդը բժշկից երկար ապրեց։
Պարզվեց, որ 5-րդ օրը բժիշկը կնոջ հետ սեքսի ժամանակ ինֆարկտ էր ստացել։
****
Բժիշկը հիվանդին խորհուրդ տվեց կտակ կազմել, քանի որ 7 օրից կմահանա։ Բախտի բերմամբ հիվանդն ապրեց 30 տարի ու նույնիսկ մասնակցեց բժշկի հուղարկավորությանը։ Բժիշկը մահացել էր էդ նույն հիվանդի ձեռքից, իսկ հիվանդն ամեն օր ապրում էր, ասես իր 7-րդ օրը լիներ։
****
Բժիշկը հիվանդին ասեց, որոչ մի հրաշք նրան փրկելու ի զորու չէ, նրան մնացել է ապրել 5 օր։ Հիվանդը էդ 5 օրում հասցրեց ավելի շատ բան տեսնել, քան տեսել էր մինչև բժշկից էդ արտահայտությունը լսելը։
****
Բժիշկը հիվանդին ասեց, որ միայն Աստված կարող ա երկարացնել նրա կյանքը, դրա համար հիվանդն ամեն օր աղոթում էր Աստծուն, բայց լավ ա շուտ մահացավ, որովհետև քիչ էր մնում աթեիստ դառնար։
No Comments