2019 թվականը հոբելյանական էր Արցախյան ազատամարտի նվիրյալ, մեծավաստակ վիրաբույժ, երջանկահիշատակ Արցախ (Դալտոն) Բունիաթյանի համար: Վերջերս, ի հիշատակ հերոս բժշկի, Քաշաթաղի քաղաքային հիվանդանոցի բակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Պատերազմից հետո Արցախ Բունիաթյանը գլխավորել է Քաշաթաղի հիվանդանոցը: Նա մի քանի հուշավավերագրական գիրք է հրատարակել կենդանության օրոք, նաև փոքրիկ, անզուգական բանաստեղծությունների շարք ունի: ՀԳՄ անդամ է: Արցախ Բունիաթյանի մարտական ուղին արժևորվել է «Մարտական խաչով» և այլ շքանշաներով: Ճանաչենք երախտավոր, իսկական հայրենասերին:
Առաջիկայում ardi.am-ում կհրապարակվի էսսե՝ նվիրված Արցախ (Դալտոն) Բունիաթյանին:
ardi.am
Լուսանկարները՝ Բունիաթյանների ընտանեկան արխիվից
No Comments