Արմինե Սարգսյան Արցախ Երաժշտություն

Արցախցի երեխաները երգում են Երևանի մասին

26.12.2020


Համացանցում մեծ արձագանք է գտել արցախցի երեխաների կատարմամբ հնչող «Թռչում է իմ հոգին»  երգի տեսանյութը։ Ստեղծագործ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի հեղինակած այս երգը Երևանի մասին է։ ardi.am-ի հետ զրույցում Տիգրան Սուչյանն ասաց, որ պատերազմի օրերին ընկերների շնորհիվ պատահաբար հայտնվել է «Նեքսուս» արվեստի կենտրոնում, իմացել, որ այնտեղ Արցախից եկած երեխաներ կան  և կենտրոնի տնօրեն Աննա Միքայելյանից առաջարկ ստացել՝ արցախցի փոքրիկ երաժիշտների խումբ հիմնելու։

Տիգրան Սուչյան

Երևանին նվիրված երգը  հետպատերազմական համատեքստում բավական  լուսավոր և ուրախ է հնչում։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան երաժիշտն ասաց, որ չեն կարող շարունակ տխրել, պետք է դուրս գալ այս վիճակից, մանավանդ,  երեխաները  չպետք է զգան այդ ծանրությունը։ Մեր զրուցակցի բնորոշմամբ՝  նորաստեղծ խմբի երեխաները տաղանդավոր են, նպատակասլաց, համառ ու աշխատասեր։ Նկատում է՝ արցախցիներին բնորոշ խառնված է։
Համավարակի ու պատերազմի պարտադրած ստեղծագործական դադարի մասին խոսելով, երաժիշտն ասաց, որ այս ընթացքում գրեթե չեն աշխատել, բայց ստեղծագործել են միշտ՝  հին գործերը թարմացրել, նորերը ստեղծել։  «Պատերազմի ժամանակ, իհարկե, ստեղծագործական դադար եղել է,  բայց  երբ հանդիպեցի  երեխաներին, հույս արթանացավ, որոշեցի զբաղվել նրանցով  և  ինչ-որ տեղ հասցնել»։
Նորաստեղծ խումբը հունվարին համերգով է հանդես գալու։ Երևանյան ակումբներում ներկայանալը առանձնապես խնդիր չէ։ Շատ կուզեին համերգներ ունենալ  Արցախում, եթե գտնվեն կազմակերպիչներ։ Տիգրան Սուչյանի կարծիքով՝  ամեն ինչ կախված է առաջին համերգից՝ թե ինչ հաջողություն կունենան երեխաները։

Տեսանյութը՝ ստորև


Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply