«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցների մուտքը այսօրվանից վճարովի է։ Այս մասին հայտարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Տոմսային տնտեսություն կտարածվի նաև այլ արգելոցների վրա՝ «Զորաց քարեր», Բջնիի բերդ, Տավուշի բերդ: Նպատակը մեկն է` ենթակառուցվածքների զարգացումը:
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի սակագների մասին մանրամասները՝ hushardzan.am կայքում:
Ardi.am
Լուսանկարը՝ Թագուհի Ասլանյանի
No Comments