ԴիտաՆյութ ԼուսաԳիր

Աս­լա­մա­զյան քույ­րե­րի երևանյան ցուցահանդեսը

03.03.2020

«Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի» ար­վես­տա­յին տա­րած­քում շուրջ մեկ ա­միս (փետր­վա­րի 28-ապ­րի­լի 4) ար­վես­տա­սեր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն դի­տե­լու Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան քույ­րե­րի գե­ղան­կար­չա­կան, գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը: Այս ցու­ցադ­րու­թյամբ մեկ­նար­կում է «XX դար. Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյանն ու իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը» նա­խա­գի­ծը:Ներկայացված հավաքածուն ա­ռա­ջին ան­գամ ցու­ցադր­վել է Աս­լա­մա­զյան քույ­րե­րի պատ­կե­րաս­րա­հում 2019-ին՝ նվիր­ված Ան­կա­խու­թյան օր­վան: Երևա­նում ցու­ցադր­վում է ա­ռա­ջին ան­գամ:
Ցու­ցադ­րու­թյա­նը զու­գըն­թաց կանց­կաց­վի ոչ ֆոր­մալ ար­վես­տա­յին կր­թա­կան ծրա­գիր, ո­րին ներգ­րավ­ված են լի­նե­լու ար­վես­տի դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­ներ թե՛ մար­զե­րից, թե՛ մայ­րա­քա­ղա­քից:
«XX դար. Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյանն ու իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը» նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վում է «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի» և ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ: Տար­վա ըն­թաց­քում փո­փոխ­վող ցու­ցադ­րու­թյուն­նե­րով կներ­կա­յաց­վեն 20-րդ դա­րի խո­շո­րա­գույն ար­վես­տա­գետ­նե­րը՝ Զու­լեյ­կա Բաժ­բեուկ-Մե­լի­քյան, Մա­րի Հո­վե­լյան-Հա­կո­բյան, Հով­հան­նես Զար­դա­րյան, Խա­չա­տուր Իս­կան­դա­րյան, Ա­լեք­սանդր Գրի­գո­րյան:

ardi.am

No Comments

Leave a Reply