«Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը պատրաստ է աստղադիտարանի հյուրատանն ընդունել արցախաբնակ 11-17 տարեկան երեխաներին, ապահովել երեխաներին գիշերակացով և սննդով»: Գրել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հայատարարության մեջ նշված է, որ երեխաների համար կազմակերպվելու են նաև հանրամատչելի դասախոսություններ և գիտաճանաչողական էքսկուրսիաներ: Գրանցման և մնացած մանրամասների համար հարկ է զանգահարել 055 911307 հեռախոսահամարին:
No Comments