Իսկ Հրաչօ-ն դիտում էր նկարից
Օրեր առաջ զանգահարեց Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանի ավագ որդին՝ Արտակը: -Հայրիկի 85-ամյակն է, ուզում ենք մտերիմների մի փոքր խմբով հավաքվել մեր տանը, միասին մի կտոր հաց ուտել: Որքա՜ն Հրաչօ-ական էր այս մի նախադասությունը, ի՜նչ ջերմ ալիք տարուբերվեց իմ ներսում: Հավաքվել էինք Հրաչօ-ականներով ու վայելում էինք






