«Արվեստն իր շնչառությամբ դեռ չէր հասցրել ածխացնել, փոխակերպել մեր երկու գոյությունները…»

  1910-1911 թթ. քսանմեկամյա Աննա Ախմատովան Փարիզում հանդիպում է Փարիզյան դպրոցի ամենամիայնակ և ինքնատիպ նկարչին՝ Ամադեո Մոդիլյանիին: 1958-1964 թթ. արդեն Խորհրդային Ռուսաստանում գրված և պարբերաբար լրամշակված այս տեքստը երիտասարդ արվեստագետի դիմանկարի մի փորձ է, բայց և անդառնալի բեկումների սպասումից պրկված, միաժամանակ այնքան ողբերգական

Էրիխ Մարիա Ռեմարկ․ Վերադարձ

Ardi.am-ը բացառիկ իրավունքով ներկայացնում է հատված Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձ» վեպից։ Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը։ Մոտ օրերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության ռեմարկյան շարքը համալրած վեպը կլինի ընթերցողի սեղանին։  -Ուզում եմ նորից զինվոր դառնալ: Ամեն ինչ որոշված է: Առավոտյան մեկնում եմ:  -Դու հասկանո՞ւմ ես,-

Վահագն Ամիրջանյան․ Խախտված պատվիրան

8-ում էի, երբ մեր զուգահեռ դասարանի աղջիկներից մեկին խելառի պես սիրում էի: Ու էնպես ստացվեց, որ սկզբից ես էի նրան սիրում, հետո՝ նա ինձ, հետո՝ միասին, բայց էդպես էլ միմյանց համ չզգացինք: Մոտ 7 տարի էր անցել էդ օրերից, երբ պատահաբար Մոնումենտում սեփական

Երամները վերադառնում են/ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռն» իմ դիտանկյունից

Արև էր, բայց աշուն․․․Դ․ Սամվելյան Տատս կասեր՝ «Բոյին ու քաշին մի աշի, իմաստնությունը չափի»։ Գիրքդ չափերով փոքր էր, կազմ ու շապիկով դժվար էր ենթարկվում մատներիս, պատրվակ էր փնտրում ու օձի հնարամտությամբ սողոսկում ձեռքիցս։ Բայց․․․բռնում էի Իրեն, էջերից ներս խցկվում, անէանում շապիկին դաջված Ռոդենի

Նախնիների ստվերները շունչ են առնում

Հունվարի 9-ին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը դարձավ 98 տարեկան։ Անհնար է բառերով նկարագրել այն սերը, որով նա զգում էր կյանքը, մարդկանց։ «Հմայիչ, բայց անտանելի»՝ այսպես էր նրան բնութագրում կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը։  Փարաջանովի տաղանդն ու բազմաշերտությունն անհերքելի են։ Պոետիկ ֆիլմերը, կոլաժները, ասամբլյաժները, խճանկարները, ինստալյացիաները և

Ազգայինն ավելի լավ ճանաչելու մղումը առաջին պլան եկավ

Ardi.am-ի զրուցակիցը Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն է։  — Թանգարան այցելությունն ավելացե՞լ է, թե՞ պակասել, եթե համեմատենք վերջին տարիների հետ՝ մինչև 2020-ի համաճարակն ու պատերազմը։  — Ինչպես գիտեք, մեկ տարուց ավելի է, ինչ օդափոխության համակարգերի անցկացման պատճառով Հայաստանի պատմության թանգարանը

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(27-րդ թողարկում) Տարբեր ոլորտների մասնագիտական խոսքում ամրացել են մի շարք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները գուցե տեսել ենք բառարաններում, լսել ենք, գիտենք, սակայն չենք գործածում։ «Նիրհած» բառերը շունչ են առնում մեր խոսքում, լիարժեք կյանքով ապրում միայն այն ժամանակ, երբ շրջանառության մեջ են դրվում։

Փարաջանովյան տարին ու վերականգնված այցելությունները

Սերգեյ Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանի հետ զրուցել ենք անցյալ տարվա թանգարանային անցուդարձից և առաջիկա ծրագրերից։ 70 տոկոսով վերականգնվել է այցելությունը 2021 թվականին այցելությունը թանգարան բավական հուսադրող էր։ Ունեցել ենք  ավելի քան 14000 այցելու։ 2020 թվականին, համավարակով և պատերազմով պայմանավորված,  այցելուներ գրեթե