Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք*

Լուսանկարները՝ Արմինե Սարգսյանի* Ֆորշ, «Երևանը մենք ենք» երգից

Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» ժողովածուի առիթով

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջութամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։ Գրքում

«Գլադիատորը» շարունակություն կունենա

Լավ նորություն ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի երկրպագուների համար․ նա պլանավորում է նկարահանել հայտնի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը։ Այս տարի լրացավ Սքոթի 83-ամյակը։ Երկարամյա աշխատանքային ուղու ընթացքում նա իրականացրել է մոտ հարյուր նախագիծ, սակայն անգամ պատկառելի տարիքը չի դանդաղեցնում աշխատանքային ռիթմը։ Այս տարի Սքոթի

Ֆիլմի պրեմիերա․ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան»

«Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերային տեղի կունենա 2021 թ-ի հոկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները «ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշն»-ը սկսել է 2020-ի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական

Նարե Վարուժանի. Չորսից հանած մեկ

Դեռ երկար կհիշեմ այն օրը, երբ Նունիկն ինձնից հաց խնդրեց։ Չէ՛, աղքատ չէին, ուղղակի այդ օրը Նունիկի հայրը հարբած էր եկել տուն, ձեռք բարձրացրել կնոջ վրա, վախեցրել Նունիկին, և նա փախել էր իմ տուն։ Այսպես էր միշտ։ Տիկնիկ առաջարկեցի, ասաց, որ միայն հաց

Փելեշյան․ մեր ժամանակների լեգենդը

Ardi.am-ը ներկայացնում է հատված Սերգեյ Գալստյանի «Փելեշյան․ մեր ժամանակների լեգենդը» (նախնական վերնագրով) անտիպ գրքից։ Տարեվերջին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը գիրքը (երկլեզու՝ հայերեն և ռուսերեն) կներկայացնի ընթերցողի ուշադրությանը։ **** Աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյան․ Նրա ֆիլմերը ընդգրկված են Համամիութենական պետական կինոինստիտուտի ուսումնական ծրագրերում։ Նրա մասին Փարաջանովն

Ցավին դիմակայել ստեղծագործ աշխատանքով

44-օրյա գոյամարտից ու դրա դաժան հանգուցալուծումից հետո դժվար էր մտածել, թե հայը, հատկապես արցախցի հայը կարող է ոչ միայն ֆիզիկապես գոյատևել, այլև գտնել վերապրելու, իր կենսակերպը վերակառուցելու ստեղծագործ բանաձև: Հուսահատվելու, թևաթափ լինելու բոլոր հիմքերն ստեղծված էին մեզ համար, բայց… Շուշիի ցավագին կորուստը անկոտրում

Նոր գիրք․ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ»

«Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։Ու․ Սարոյան «Վերնատուն» հրատարակչությունը  «Անահատներ» մատենշարով լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը։ «Բարի հսկա․ զրույցներ Սարոյանի հետ» գիրքը ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։ Հետաքրքիր մանրամասներ են