«Ադրինեն մի օր որոշել է հեռանալ և իր բառերը վերցրել է իր հետ»…

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել արձակագիր, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի «Ադրինե» ժողովածուն, որում ընգրկված են հեղինակի համանուն վիպակն ու «Հեքիաթասացը», «Անձնական թերթիկ», «Գործողում» պատմվածքները։ Զրույցի առիթը նոր գիրքն է։ —Ինչո՞ւ և ինչպե՞ս գրվեց «Ադրինեն»։ -«Ադրինեն» գրվեց 2021-ին՝ հունիս-հուլիս ամիսներին, սկսել եմ Երևանում, ավարտել՝ Ծաղկաձորում՝

Աշունն Ալափարսում

Լուսանկարները՝ Լիլիա Շատվերյանի

«Իմ համերգը մանիֆեստ է՝ ուղղված աշխարհի հայերին»

Մեր երաժշտասեր հասարակությունը միշտ էլ անհամբերությամբ է սպասել Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգներին: Չնայած հետպատերազմյան և քովիդյան իրականության ծանր նստվածքին՝ այսօր էլ մեծ է հետաքրքրությունը երգչուհու արվեստի նկատմամբ: Նոյեմբերի 20-ին կկայանա Մերաբովայի համերգը Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Մենք կապվել ենք նրա հետ և

«Ուրվականներ» փնտրող լուսանկարիչը

Սիրիա, Իրաք, հակամարտության երկու կողմում ապրողների մասին հազարավոր լուսանկարչական պատումներ։ Վերջին կանգառը՝ Արցախ․․․ Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմի վավերագիր, ֆրանսահայ ֆրիլանս լուսանկարիչ Անտուան Ագուջյանն է։  -Պարո՛ն Ագուջյան, պատերազմն սկսվելուն պես հայրենիք վերադարձաք և մեկնեցիք Արցախ։ Ինչպե՞ս էր կազմակերպվում օտարերկրյա թղթակիցների տեղաշարժն Արցախում, ի՞նչ դժվարություններ

«Իմ Չարենցը»՝ սահմանապահ համայնքներում

Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվան ընդառաջ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Իմ Չարենցը» նախագիծը։ Նախագծի նպատակն է սահմանապահ համայնքների ստեղծագործ, տաղանդավոր, անկոտրում հանրույթին 

Կամ սերերն են անտեր մնում, կամ հայրենիքը

Գրականություն, պատերազմ, սեր, ձանձրույթ, լռություն և աղմուկ․․․ Ardi.am-ի զրուցակիցը արձակագիր, աստվածաբան Դավիթ Սամվելյանն է։ — Գրքերումդ սովորաբար ասում ես այն, ինչի մասին լռու՞մ են։— Հիմա ո՞վ է լռում: Բոլորը խոսում են, ամեն մեկը մի բան ասում է, հաճախ նույն սուտն են բոլորով ասում:

Մարդ-կամուրջ․ Անրի Վեռնոյ

Հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն․ վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ»  խորագրով եռօրյա գիտաժողով՝  նվիրված ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ներկայացնում ենք հատվածներ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի զեկույցից։  «Անրի Վեռնոյի ոդիսականը» Աշխարհահռչակ  ռեժիսոր Անրի

Գարմար․ Աշնանաշունը

Ես եմ։ Քայլում եմ դանդաղ։ Առհասարակ ես դանդաղ եմ քայլում։ Չգիտեմ՝ հաշմանդամությունի՞ցս է, թե՞ բնույթս է այդպիսին։ Դանդաղ էի քայլում։ Ես եմ` ութ կամ ինը տարեկան։ Քայլում եմ փողոցով, թեև մայթով է պետք քայլել։ Ասում են՝ անվտանգ չէ փողոցով քայլելը։ Իմ մանկության փողոցները