Աշխարհի ամենաանսովոր կամուրջները (2)

Սկիզբը՝ այստեղ Կամուրջ «Helix» (թարգմ․՝ պարույր). Սինգապուր Սինգապուրի կենտրոնում գտնվող հետիոտնային կամուրջն ունի լայն տեսադաշտ ունեցող 4 դիտահարթակ։ Դրանցից  երևում են բիզնես կենտրոնի երկնաքերերը, ֆուտբոլի դաշտն ու ծովածոցը, որտեղ լազերային և ջրային շոուներ են տեղի ունենում։ Դրանից բացի, կամուրջը միացնում է ծովածոցով բաժանված

Ֆիգուրատիվ և վերացական նկարչության երկխոսություն՝ Սանթ-Դիէում

«Հարություն»-ը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է (ցուցահանդես) Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում, որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին, 1507թ․)։Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(24-րդ թողարկում) Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։ Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կարդացե՛ք, վերընթերցե՛ք, գործածե՛ք դրանք,

Վահան Տեր-Ղազարյանի վերջին հրաժեշտը՝ գրողների տնից

Սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ ՀԳՄ-ին վարչության անդամ է, կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ, Անձավագիտական

Թախիծն արդեն անցած օրերի

— Ե՞րբ, ո՞ր թվականից գնացիք ռազմի դաշտ։ — Ես չեմ գնացել, ես այնտեղ էի․․․ Ե՛վ կատակ էր, և՛ չէ։ Ծիծաղեցինք։ Խոստացավ մի օր խոսել ազատամարտի մասին։ Ինչի մասին ասես խոսել էինք։  Ինչի մասին ասես լռել։ Քարանձավի թանձր խավարից մինչև թավշյա հեղափոխություն։ Արցախյան առաջին

Ոչ մի քայլ հետ կամ «Ջաբրայիլի Արծիվը»

«Ոչ մի քայլ հետ»,- սա էր Արցախյան երկրորդ պատերազմի անմահացած հերոս, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի վարած մարտի սկզբունքը։ Դավիթի, ում «կյանքը լեռներում էր, սիրտը՝ զինվորինը, հոգին՝ մայր հայրենիքինը»։ Դավիթ Նազարյանը ծնվել է 1985-ին, Երևանում։ 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 44-օրյա պատերազմի ժամանակ

Եվգենի Կիսինի մենահամերգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ  փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Եվգենի Կիսինն ամեն անգամ հանդես է գալիս նոր ծրագրով։ Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ

Մեր մասին՝ մեծերի շուրթերով (2)

Սկիզբը՝ այստեղ Ardi.am կայքը ներկայացնում է Արայիկ Մանուկյանի հեղինակած «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագծի երկրորդ հատվածը. ևս հինգ տեսաֆիլմ, որոնցում մեր մեծերի իմաստուն խոսքն ու խրատն է` ուղղված հայ ժողովրդին:****