Երկու խոսք ուսանողներիս

08. 06. 2021 2018 թվականի ապրիլն էր, քաղաքի մայթերն ու փողոցները շիկացել էին լարված սպասումից ու հուսահատ ընդվզումից, երբ ես, հանգամանքների բերումով փակված իմ աշխատասենյակում, թարգմանում էի Էքզյուպերիի «Ռազմական օդաչուի» հայտնի տողերը. «Մեռնում են հանուն տան: Ոչ հանուն իրերի ու պատերի: Մեռնում են

Կփորձեմ ամեն ինչ անել, որ մեր սկսած տասնյակ նախագծերը կյանքի կոչվեն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: ardi.am-ը փորձել է պարզել՝ շարունակելո՞ւ է մաեստրո Օրբելյանն իր հայաստանյան գործունեությունը և ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում։ —

Վահան Տեր-Ղազարյան․ Վիշապամարտ (3)

Սկիզբը՝ այստեղ (Վարագույրը բացվում է։ Ծովի հատակը։ Հորոտները ջրի տակով տանում են Վահեին)։ ՎԱՀԵ Ես ջրի տակ եմ, ծովի հատակում, Ինչ հրաշք բան է՝ ոչինչ չեմ զգում, Ահա, ապրում եմ։ Ո՞վ եք դուք, քույրեր․․․ ՀՈՐՈՏ Հորոտներն ենք մենք, Ոգիներ քնքույշ․․․ ՄՅՈՒՍԸ Զգույշ եղիր,

Տեղի ունեցավ Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությունը

Այս տարի երաժշտական այս ստուգատեսի հաղթողի համար կպայքարեն դիրիժորները։ Մրցույթի բացման արարողությունը խորհրդանշական էր. գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ նախորդ տարիներին մրցույթի հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը, իսկ համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ղեկավարում էր խաչատրյանական

Արվեստը պետք է օգնի մարդկանց սիրել կյանքը

«Անունը» Ֆրանսիական լիրիկական կատակերգությունը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի խաղացանկում է մի քանի տարի։ Բեմադրությունը` Նարինե Մալյանին է։ Դերերում`Սամվել Թոփալյան, Կարեն Խաչատրյան, Մխիթար Ավետիսյան, Քրիստինա Հովակիմյան, Քնարիկ Զաքարյան։ Թվում է ՝ ընկերական ջերմ, թեթև երեկոյի ականատեսն ես, երբ բացվում է հուզական պատմությունների կծիկը։ Ներկայացման մասին զրուցել

Հացի. հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղը

Հացի գյուղը պատմական հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղ է: Այն ունի արժեքավոր բազմաթիվ հուշարձաններ, որոնք լուռ վկաներն են գյուղի հետաքրքիր պատմության: Բավական է հիշել, որ այս գյուղի վաղնջական անցյալը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի անվան գործունեության հետ: Հացիի պահպանված հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում

Իրականության ու երազանքի միջև․ «Ճախրող լամպը»

Վուդի Ալենի «Ճախրող լամպը» թատերգության համանուն բեմադրությունն այս տարվա մարտից Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում է։ «Ճախրող լամպը» բեմադրել է Մերի Մարգարյանը։ Դերերում՝ Նարեկ Բաղդասարյան, Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Հարություն Սարգսյան, Մխիթար Ավետիսյան, Միլենա Ղազարյան։ Հերթական ցուցադրությունը նախատեսվում է հունիսի 11-ին։ Մեր

«Ռոսլինում» չկան երկրորդական նյութեր

Լույս է տեսել «Ռոսլին» արվեստի հանդեսի 2-րդ համարը։ «Արվեստասեր ընթերցողը անվերապահորեն կգտնի իր գեղագիտական պատվախնդրությունը բավարարող հրապարակումներ։ Ես այսօր փորձում եմ ստեղծել հանդեսի ներքին արխիտեկտոնիկան՝ արվեստաբանների, ստեղծագործողների, գեղագիտական և ժամանակային չափորոշիչների ձևակերտմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց հանդեսի հիմնադիր խմբագիր Վրեժ Առաքելյանը։  Ըստ նրա՝