Տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին՝ ժամը 19.30‚ հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին։ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգի ընթացքում հնչելու են նրա ստեղծագործություններից՝ «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Հորժամ» սոպրանոյի և






