Ցուցահանդես-վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Բացօթյա համերգ՝ ի աջակցություն ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին››

Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին: Համերգին մասնակցում են՝ «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան «Հովեր» պետական կամերային

Վանդալիզմ Ֆրանսիայում․ հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Փափազյանը նշել է,

Ցուցահանդես-վաճառք՝ թանգարանների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին, ժամը` 12:00-18:00,  Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և գործում

Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասընթացները լրացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր:   Դասընթացներին

«Ղարաբաղ» լուսանկարչական շարքի ցուցադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը՝ 29 լուսանկարչական աշխատանքով։«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրության բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև

«Նվիրում Արցախին» ոսկեծիրանյան նախագիծը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագիծը մեկնարկելու է նոյեմբերի 1-ին, Կինոյի տանը՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի առաջնախաղով։ Մինչև նոյեմբերի 8-ը Կինոյի տանը նախատեսվում են նաև Ջիվան Ավետիսյանի՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը», Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա

Ես իմ անուշ Հայաստանի

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում (https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents) ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների  կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն)  հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են