Այսօր ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։
No Comments