«Պեպոյի» բացառիկ ազդագիրը
Այս հրապարակումով ներկայացնում ենք Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ)Թատերական ֆոնդերում պահպանվող բացառիկ մի ազդագիր, որն ունի հետաքրքիր նախապատմություն։ Հայ թատրոնի երախտավոր, դերասան, բեմադրիչ Արամ Վրույրը (Արամ Մինասի Վրույր (Մաքաշչյան), 1863-1924 թթ․) կարևոր դերակատարություն է ունեցել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» թատերգության հանրահռչակման






