Միքայել Բադալյան․ Ձևախեղում
Սարոն ու Նարինեն, է՜, չէ՛, Իշխանն ու Համեստը երջանիկ զույգ են: Համենայնդեպս, այդ են վկայում նրանց ֆեյսբուքյան էջերում պարբերաբար տեղադրվող՝ սիրառատ ներդաշնակությամբ պարուրված նկարները: Իհարկե, այստեղ առանձնանում է նորաթուխների երեք ամիս առաջ կայացած շլացուցիչ հարսանյաց արարողության ամբողջ պատկերաշարը: Խորովածը բերելու ու տորթ կտրելու






