Տեղեկությունը հաղորդենք, հայտնենք, իսկ իրավիճակը պարզենք, բացատրենք ու մեկնաբանենք՝ խնայելով փոխանցել բայը
Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով, հանձնելով՝ տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։ Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով), դպրոցում՝ գիտելիքը, գրասենյակում՝ դիմումը, բողոքը, փոխանցվում են դրամական միջոցները, հասույթը, նույնիսկ






