«Նեմո»․ Nightwish-ին գերաստղ դարձրած երգի ստեղծումը

Ամենահաջողակ խմբերի մեծ մասն իրենց փառքի հասնելը կարող են կապել ժամանակի որոշակի պահի հետ։ Սիմֆոնիկ մետալի անվիճելի առաջատար ֆիննական Nightwish-ի դեպքում դա տեղի ունեցավ 2004-ին՝ Նեմո (Nemo) երգի թողարկումով։ Չնայած որ նրանք մինչ այդ արդեն ճանաչված էին Եվրոպայի զգալի հատվածում և Հարավային Ամերիկայում:

Հորդորակ «առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին

        Վերջերս հաճախ բանավեճեր են լինում՝ «առթիվ» («առիթով») և «կա­­պակցությամբ» բառերի գործածության վերաբերյալ։ Ոմանք պնդում են, թե «առթիվ»-ն ունի դրական երանգ, և այն պետք է գործածել միայն ուրախ առիթների դեպքում՝ «կապակցությամբ»-ին վերագրելով հակառակ իմաստը։ Շատերն էլ ուրախ երանգներ են տեսնում «կապակցությամբ»-ի մեջ՝ «առթիվ»-ին

Ժաննա Հայրապետյան, էսսեներ

Մորս տունԵս մեր տուն եմ գնում։ Մորս տուն։ Հայաստանից Վրաստան ձգվող երկար ճանապարհը ամենակարճ ճանապարհն է: Ամենահեշտը, ամենասիրունը, ամենաճիշտն ու ամենահարթը։ Գիշեր է, ու առատ ձյուն ճանապարհներին… Բայց լույսի առատություն կա ներսումս, արև ու ջերմություն… Լիքը-լիքը տաք սեր՝ ամպի չափ… Մորս տուն եմ

Երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի չսպիացող վերքի շեշտադրված հետագիծն է խորհրդանշում: Աղետը ոչ միայն չսպիացավ մեր հոգիներում, այլև իր հետքը թողեց մշակութային տարբեր դրսևորումներում: Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատանքներից երկուսն այդ ողբերգության քանդակ-վավերագրերն են: Ու մեր մեծ հայրենակիցն էլ իր կսկիծի միջից երկնեց հիշատակի

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (7)

Դեկտեմբերի 6-ը Դերենիկ Դեմիրճյանի հիշատակի օրն է։ 100 տարի առաջ գրված նրա «Հովնան մեծատուն» դրամայի հերթական հատվածի այս հրապարակումը նաև այդ խորհրդին անդրադառնալու նպատակն ունի։ Ardi.am                                            Դրամա 4 արարով Սկիզբը՝ այստեղ Ա հյուր — Անհամություն արեց Ֆայիկը: Հովնանի հարսին ու աղջկան

Օնեգինը՝ ռուսական թատրոնի բեմում. պլաստիկա և շարժում

 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբրի 6-ին և 7-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին»  ներկայացումը՝ նոր ընթերցմամբ:  Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:    Ա.Ս. Պուշկինի Եվգենի Օնեգինը  բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի

«It’s a Sin» երգը. կատա՞կ, ուղե՞րձ, թե՝ խոստովանություն

Pet Shop Boys—ի «It’s a Sin» (Դա մեղք է) երգը գրվել է 1982-ին, թողարկվել  1987-ի ամռանը՝ զբաղեցնելով հիթերի առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում,  լայն տարածում գտնելով նաև ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում: Երգի  հիմքում իրական պատմություն է: Նիլ Տեննանտը երգը գրել է ընդամենը 15 րոպեում,

Գրական կանգառներ 1930-ականների Գողգոթայում

1930-ակաների խորհրդային վարչակարգը, որի կառավարման ելակետը հսկա երկրում բռնության ու սարսափի տարածումն էր, ի դեմս արժանապատիվ, մարդկայնության գաղափարներին հավատարիմ գրականության ու արվեստի՝ ունեցավ ընդդիմադիր հզոր ուժ, որը թե՛ այն օրերին, թե՛ հետագայում գեղարվեստի դատաստանի առջև կանգնացրեց այդ հասարակարգի անհաշիվ արատները: Կյանքի կոչվեց գրական-գեղարվեստական