Հորդորակ պաշտոնական գրագրության մեջ ամսաթվերի գործածության մասին
Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ






