Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (2)
Դրամա 4 արարով Սկիզբը՝ այստեղ Հովնան — (Նունուֆարին) Հա՛րս, առա՛ջ արի: (Հյուրերը բացականչում են, և Հովնանն ու Նունուֆարը սկսում են պարել: Ներս է մտնում Հասան բեյը: Դռների մոտ հյուրերը հետ են քաշվում, հարգանքով բարևում, կանայք խմբվում են ձախ անկյունում






