Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-3

Սկիզբը՝ այստեղ -Որքան հիշում եմ,- ասաց Խիկարը,- ուսանողական տարիներին դու թափառում էիր մի տղայի հետ: -Լավ եք հիշում, պրոֆեսոր: -Ո՞վ էր,- չարությամբ հարցրեց Խիկարը: -Թորոսը, պրոֆեսոր, պատմության ֆակուլտետից: -Հը՛, Թո-րոս, մի անուն էլ լինի՞,-  ծաղրեց Խիկարը: -Բա Թորոս Ռոսլի՞նը, պրոֆեսոր ջան: -Այդտեղ Ռոսլինն

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար: WCIT 2019 համաժողովի

Զավեն Կոշտոյան, քանդակներ

Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի քանդակներին առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում համաքաղաքացիները: Դրանք Գյումրու և գյումրեցու նկարագիրն են ամփոփում իրենցում՝ համեմված արվեստգետի հուզաշխարհի տարաբնույթ արտահայտություններով: ardi.am

«Եվրազիա Դոկ» կինոփառատոնը և Մանեի «Ադապտացիան»

«Եվրազիա Դոկ» կինոփառատոնում երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի (Մանե) «Ադապտացիա» ֆիլմը (պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան) արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին։ -Անհնար է բառերով նկարագրել այն հույզերը, որ ունեցել եմ այս մի քանի օրվա ընթացքում: «Եվրազիա Դոկ» կինոփառատոնը լավագույններից է մեր տարածաշրջանում: Մրցույթը անցկացվեց միայն հետխորհրդային երկրների

Ad Astra. Բրեդ Փիթը և մութ ուժերը

Հայտնի ռեժիսոր Ջեյմս Գրեյի վերջին գործը ներկայացնում է մի տիեզերագնացի, որի տիեզերական առաքելությունը վերածվում է ինքնաճանաչման փորձի: Խիզախության և առնականության մասին պատմող Ad Astra (Անվանումը ծագում է հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի per aspera ad astra տողերից, որոնք թարգմանաբար նշանակում են «փշերի միջով դեպի աստղեր»: Անվանման մեջ օգտագործվել է

Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-2

Սկիզբը՝ այստեղ -Պրոֆեսոր,  հիշո՞ւմ եք մեր առաջին հանդիպումը,- վերնաշապիկը կոճկելով՝ հարցրեց Մանեն: -Դու հիշիր: -Լսարան մտաք փոքր-ինչ ուշացած և ասացիք՝ բարև, աղջիկներ, ես Խիկար Բալյանն եմ… Ինչո՞ւ տղաներին էլ չողջունեցիք, լսարանում հինգ-վեց տղա կար: -Իբրև հոմո սափիենս՝ աղջիկներն ավելի գեղեցիկ են, դա չի

Երկու գլուխգործոց՝ Պինխաս Ցուկերմանի կատարմամբ

Հոկտեմբերի 7- ին՝ ժամը 20-ին, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ կհնչի երկու գլուխգործոց՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ

Անուշ Սարգսյան, Դիմեն միայն տղամարդիկ

Նոր կենվորին սպասում էին անհամբեր։ Նա զանգահարել էր վերջին հայտարարությունը կայքում զետեղելուց անմիջապես հետո և խնդրել այլևս որևէ մեկի ցույց չտալ բնակարանը։ Զանգահարողը կիսամանկան-կիսակնոջ ձայնով մի աղջիկ էր, որ ներկայացել էր որպես մայրաքաղաքի բուհերից մեկի ուսանողուհի և ժամ էր նշանակել բնակարանը տեսնելու համար։ Աղջկա