Հակոբ Այնթապլյան․ սրտաբան ու բանաստեղծ
Ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, դոկտոր Հակոբ Այնթապլյանը ծնված լինելով Սիրիայում, ապա Իտալիայում կրթություն ստանալով, ավելի քան կես դար ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում` իր մասնագիտական կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով հայտնի սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին՝






