Այս անգամ ուղևորվել ենք Արարատի մարզի Այգեզարդ գյուղ։ Գյուղը աչքի է ընկնում խաղողի այգիներով, պտղատու ծառերով։ Այստեղ ապրում է մոտ 3000 մարդ։ Այգեզարդի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բուսաբուծությամբ, դաշտավարությամբ։ Այգեզարդը միշտ աչքի է ընկել իր մշակութային առօրեայով։ Մշակույթի տունը կառուցվել է խորհրդային տարիներին։ Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ։ Գյուղացիներից մեկից ճշտում ենք, թե ում արձանն է դրված գյուղի այգու կենտրոնական հատվածում։
Այգեզարդին առանձին մեծ շուք է հաղորդում միջազգային չափանիշներին համապատասխան հրաձգարանը։ Այն հիմնադրել են վաստակավոր մարզիչ Գոռ Բարսեղյանը և նրա կինը` աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն, գավաթակիր և ռեկորդակիր Երջանիկ Ավետիսյանը։ Հրաձգարանում պարբերաբար կազմակերպվում են սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ Ալվարդ Բաղդասարյանի
No Comments