Նոյեմբերի 16-ին բացվեց Սոչիի միջազգային կինոփառատոնը: Հայաստանը ներկայացավ «Ճայը» ֆիլմով, որի հեղինակներն են ռեժիսոր Մանեն և պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը:
«Այս փառատոնն ինձ համար լեցուն էր անսպասելի անակնկալներով: Հանդիպել եմ Կիմ Կի Դուկի, Կ. Ռազլոգովի, Վ. Խոտինենկոյի, Ե. Սեմյոնովնայի և այլ կինոգործիչների հետ, լսել նրանց հեղինակավոր կարծիքը ֆիլմիս մասին: Հայտնի կինոգետ Ռազլոգովն ասաց, որ ֆիլմը շատ է դուրս եկել իրեն, և ընդգծեց՝ «Ճայը» պոեզիայի և կինոյի խառնուրդ է: Կիմ Կի Դուկը նույնպես ֆիլմս դիտել էր, ծանոթ էր նաև իմ «Ադապտացիա»-ին: Նշեց, որ չհասկանալով լեզուն՝ զգացել է ֆիլմերը, քանի որ կարիք չկար բառերով բացատրելու»,- ասաց Մանեն:
Նշենք, որ «Ճայը բազմաթիվ փառատոների է մասնակցել, շուտով կցուցադրվի Բրազիլիայում, Իտալիայում և այլ երկրներում:
ardi.am
No Comments