Կանադայում բնակվող իրանցի բանաստեղծուհի Էլահե Սալիմին, որ շուրջ մեկ տարի ապրել է Երևանում ու շատ սիրել այն, Քովիդ-19-ի պատճառով հատուկ դրության մեջ հայտնված Երևանի կենտրոնը բանաստեղությամբ է նկարագրել։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք Ardi.am-ի ընթերցողին։
Բնաստեղծուհի, դրամատուրգ և սցենարիստ Էլահե Սալիմին ծնվել է 1979թ․ Թեհրանում։ Գրական աշխարհ է մուտք գործել մանկապատանեկան թատերգություններով ու բանաստեղծություններով, տպագրել ավելի քան 40 թատերգություն։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են իրանական բազմաթիվ գրական պարբերականներում։ Աշխատել է Իրանի կրթության նախարարությունում և ակտիվորեն մասնակցել դպրոցական «խոսող» դասագրքերը կազմելու գործընթացին։ Բանաստեղծուհին նաև կարճամետրաժ կինոսցնարների հեղինակ է։
Օպերայում
Աղմուկն օպերայում վախի մեջ կորել է,
Մենության վիշտն է տիրել Կասկադին։
Ու Հյուսիսային պողատայից էլ
Չի լսվում ձայնը հայոց դուդուկի:
Երկյուղի հոտից անտես էակի
Բոլորն են փախչում հիմա միմյանցից։
Հաճույքն ապրելու, թեև վշատագին,
Տների մեջ է բանտել բոլորին,
Գերի դարձրել իրենց վանդակին:
Ի՞նչ է պատահել իմ այս քաղաքին,
Ե՞րբ է ցրվելու լուռը մահաբեր:
Անլեզու գոյեր, արդ հասկանում ենք,
Թե դուք ինչպես եք փակված տառապել,
Ոնց եք դիմացել գերության վշտին։
Բայց հիմա արդեն, ձեզ ազատ թողել,
Մենք ենք վանդակի կամավոր գերին:
Նյութը և բանաստեղծութան թարգմանությունը՝ Էմմա Բեգիջանյանի
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ operasuitehotel.com
No Comments