Բեյրութի ռմբահարման ժամանակ վնասված «Նոազ արք» արվեստի պատկերասրահի գործունեությունը տեսականորեն հետաձգված է, բայց գործնականում շարունակում են կապեր հաստատել, հետագա ծրագրեր մշակել, կայքը նորացնել։
Այս մասին տեղեկացնում է լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոազ արք» արվեստի պատկերասրահի համահիմնադիր-տնօրեն Մովսես Հերկելյանը, նշելով, որ շարունակում են նաև հայ մշակույթը տարածել աշխարհում։
Այս ընթացքում նոր պատկերագիրք են տպագրել՝ ներկայացնելով Էդիկ Բերդյանի աշխատանքները։
«Նոազ արք»-ի ծրագրերը փոփոխվել են նաև համավարկի պատճառով։ Մինչ համավարկը համագործակցության պայմանագիր են կնքել «Սալվադոր Դալի» հիմնադրամի հետ:
Անցյալ տարի, Դալիի մահվան 30-ամյակի առիթով, սկսել են ցուցահանդեսներ կազմակերպել:
«Դալին և իր աշխարհը» խորագրով ցուցահանդեսներում ներկայացրել են Դալիին և հինգ սյուրռեալիստ հեղինակի, որոնցից երեքը` հայազգի՝ Վահրամ Դավթյան, Դավիթ Դավթյան և Սուրեն Ոսկանյան:
Պատկերագիրքը տպագրել է «Նոազ արք» պատկերասրահը:
Առաջին ցուցահանդեսը բացվել է Մոնակոյում, հետո` Սինդիում, հետո՝ Մելբուռնում, որտեղ հետաձգվել է հրդեհների պատճառով, մինչև հրեդհները մարել են, համավարակն է սկսվել:
Մովսես Հերկելյանի խոսքով՝ նպատակ են ունեցել նաև Կալիֆոռնիայում 38-րդ միջազգային ցուցահանդեսը բացելու, սակայն համավարակի պատճառով չի հաջողվել իրականացնել:
Արվեստի շուրջ չորս տասնյալ միջազգային ցուցահանդեսների մասնակցած պատկերասրահը շարունակում է ապրել, ներկայացնել հայ մշակույթը՝ ի հեճուկս բնության ու պատերազմի արհավիրքների։
No Comments